«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընդամենը 2-րդ անգամ իրականացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրին այս տարի մասնակցության շուրջ 700 հայտ է ներկայացվել (անցյալ տարի 136-ն էին): Մրցույթին կմասնակցեն 39 ֆիլմ 24 երկրից: Ծրագրի տևողությունը 11 ժամ է:
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերին կմասնակցի 150 ֆիլմ` 44 երկրից:
Փառատոնի ծրագիրը կպահպանի ավանդական 4 մրցույթները.1250 հայտերից ընտրված մոտ 65 Ֆիլմերը կներկայացվեն «Խաղարկային», «Վավերագրական», «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երևանում են Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:
ՀՀ կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված 100 դրամ անվանական արժեքով, 28,28 գ քաշով, 28,0 x 40,0 մմ չափով, 5555 տպաքանակով արծաթե հուշադրամ:
«Իրատես de facto»-ի հյուրն է Մինաս Ավետիսյանի որդին` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ, Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
Առաջարկում ենք կարդալ Գուրգեն Եղիազարյանի «Արեգակի զավակը» վեպը: Գիրքը պատմում է Մեծ Եղեռնի և հետագա տարիներին հայ վրիժառուների մղած արդարացի պայքարի մասին: Վեպում ընդգրկված է հարյուրամյա մի ժամանակահատված՝ Եղեռնից մինչև Արցախյան գոյամարտ:
Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց։
«Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը. նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին»:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...